Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է

Հոկտեմբերի 23-ին «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Լուսինե Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 22-ին Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից հետո։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Խ.-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *