Պուտինը հանդիպում է անցկացնում Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, իսկ Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Իրանում իրականացվող նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։

Երկու երկրների առաջնորդները նաև առանձնազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը մտահոգություն է առաջացնում, և Ռուսաստանը հույս ունի, որ զարգացումները դրական ընթացք կունենան։

Իրանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իսլամական Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վրա հույս դնել պետք չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *