Ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել արգելել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան՝ «Իվանների» մասին նրա հայտարարությունների պատճառով։
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալը հայ պաշտոնյայի հայտարարությունն անվանել է «նվաստացուցիչ և անընդունելի»։
««Իվանները» Հայաստանին փրկել են ցեղասպանությունից, իսկ ողջ աշխարհին՝ «շագանակագույն ժանտախտից»։ Առուշանյանը պետք է շնորհակալություն հայտներ, այլ ոչ թե նման հայտարարություններ աներ», — Ջաբարովը այս մասին ասել է «Վզգլյադ» թերթին։