Իսպանիայի թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր։

Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։

Թագուհին ունկնդրել է հոգևոր երաժշտություն՝ հաղորդակից դառնալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը, հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Հիշեցնենք, որ Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *