Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլական և փորձ՝ կազմակերպությունում անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։

Բացի այդ, Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին, ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետությունում հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *