Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հերքել է սոցիալական ցանցերում տարածված պնդումները, թե Հայաստանի քաղաքացիներին հրավիրում են հյուպատոսություն՝ առանց նախապես գրանցվելու, ապա նրանց հանձնում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցներին։
Հյուպատոսության հայտարարության մեջ այդ պնդումները որակվել են որպես կեղծ։ Նշվել է, որ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը կառույցի առաջնահերթ պարտականություններից է։
Հայտարարությունը տարածվել է ԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման ֆոնին, երբ հայ-ամերիկյան համայնքում աճում են մտահոգությունները։