ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է Ալյոշկիում մարդասիրական գործողության մեկնարկի մասին և հայտարարել, որ հրադադարի գոտին ընդլայնվել է բնակավայրի սահմաններից դուրս։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Իր հայտարարության մեջ Թրամփը վկայակոչել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հաստատումը՝ գործողության մեկնարկի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հրադադարը երկու օր շուտ է սկսվել՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու և մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու նպատակով։
«Հրադադարի աշխարհագրական գոտին ընդլայնվել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի սահմաններից դուրս՝ մարդասիրական շարասյուների անվտանգ անցումն ապահովելու համար», — գրել է նա։