Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետք է կողմ քվեարկել նախագծին

Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետք է կողմ քվեարկել նախագծին. ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը:

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ։

 

Փաթեթը մշակվել է Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում։

 

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ հաղորդումների աճը վկայում է ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և բռնության դեպքերի մասին հայտնելու առավել բարձր պատրաստակամության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *