Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։

Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։

Ինեսա Ասմանգուլյանի անունը հանրային դաշտում նախկինում հայտնի է դարձել ոչ թե հոգեբուժության, այլ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման հետ կապված գործունեության համատեքստում։

Հրապարակային փաստաթղթերի համաձայն՝ նա ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։ 2024 թվականի հունվարի 31-ի նիստի արձանագրության համաձայն՝ Ասմանգուլյանը ներկայացրել է 2023 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։ Արձանագրությունում անդրադարձ է եղել նաև ծրագրային ֆինանսավորմանը և իրականացված օպտիմալացման արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *