Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի այն պահին, երբ ինքը որոշի։

«Մեկն ինձ ավելի վաղ հարցրեց. «Ե՞րբ կավարտվի պատերազմն Իրանի հետ»։ Ես պատասխանեցի. «Այն ժամանակ, երբ ես կցանկանամ, որ այն ավարտվի»», — ասել է Թրամփը Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, ինչին ի պատասխան՝ իրանական կողմը նույնպես հարվածներ հասցրեց։ Թեև ներկայումս հակամարտության մեջ դադար է նկատվում, այն մնում է չկարգավորված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *