Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը պետության դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը՝ պատիժը պայմանականորեն է կիրառվել։
Մեհթիևը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի կամ գույքի օրինականացման, պետական դավաճանության, իշխանության բռնի զավթման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխության, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Դատարանը նաև որոշել է Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու միջնորդություն ներկայացնել։ Նրա գույքը ենթակա է բռնագրավման՝ հօգուտ պետության։