Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը դարձավ ՔՊ պատգամավոր

2026 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած է ճանաչել Ազգաային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը և կազմել է արձանագրություն Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին տալու մասին։

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մինչև իշխանամետ քաղաքագետ ներկայանալը հանդիսանում էր Արթուր Բաղդասարյանի ռեբրենդինգ արված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի» քարոզչականի պատասխանատուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *