Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է


Աշխարհ


Իսրայելում Քնեսեթի ընտրությունների քվեաթերթիկների 66,2 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքըն է, որը խորհրդարանում ստանում է 56 տեղ։

Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքն առայժմ ստանում է 48 տեղ։

Արաբական կուսակցությունները, որոնք չեն մտնում այս դաշինքներից ոչ մեկի մեջ, սակայն նույնպես դեմ են Նեթանյահուին, ստանում են 16 տեղ։ Ձայների հաշվարկը շարունակվում է։

Խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 120 տեղից զբաղեցնել 61-ը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *