Երկու դանակով զինված դեռահասը, «Ալլահու աքբար» բացականչելով, հարձակվել է Բելգրադում Իսրայելի դեսպանատան դիմաց գտնվող օբյեկտը հսկող ժանդարմերիայի աշխատակցի վրա․ գրում են սերբական լրատվամիջոցները։
Պահակը դիմադրություն է ցույց տվել և սպանել հարձակվողին։
Իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ։ Դա նշանակում է ոստիկանական հսկողության ուժեղացում ամբողջ երկրում։
Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հաստատել է ժանդարմերիայի աշխատակցի վրա հարձակման փաստը։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի գիշերը՝ կեսգիշերից 15 րոպե անց։ Աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել։
Դաչիչի խոսքով՝ անվտանգության ծառայությունները հետևել են հարձակվողին․ առկա տվյալներով՝ նա «Իսլամական պետության» կողմնակից էր։