Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե


Աշխարհ


Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին և Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Այման աս-Սաֆադին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ստեղծել անվտանգության համատեղ կոմիտե՝ պարզելու Հորդանանի կողմից Սիրիայի տարածքին ավիահարվածների բոլոր մանրամասներն ու փաստերը, ինչպես նա մշակելու մեխանիզմներ ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Կողմերը հաստատել են երկու եղբայրական երկրներին և ժողովուրդներին միավորող պատմական եղբայրական հարաբերությունների խորությունը և տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ընդհանուր ձգտումը։

Աս-Սաֆադին ընդգծել է Հորդանանի լիակատար հարգանքը Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության, կայունության և քաղաքացիների անվտանգության նկատմամբ։

Նախարարները քննարկել են Հորդանանի զինված ուժերի կողմից «Իսլամական պետության» ահաբեկչական օբյեկտների դեմ իրականացված ռմբակոծությունների հետևանքները, որոնք աս-Սաֆադիի խոսքով՝ հիմնված են եղել հավաքագրված հետախուզական տվյալների վրա և նպատակ են ունեցել չեզոքացնել Հորդանանի անվտանգության դեմ սպառնալիքներն ու ահաբեկչական հարձակումները։ Նա խորը ափսոսանք և ցավ է հայտնել գործողությունների ընթացքում Սիրիայում անմեղ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի համար։

Երկու նախարարներն ընդգծել են ահաբեկչությանը հաղթելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց համատեղ ջանքերի կարևորությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *