Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու արագընթաց ուղևորատար գնացքների բախման հետևանքով, ABC-ի տվյալներով, 46 մարդ է զոհվել։
Մադրիդից Սևիլիա ընթացող գնացքներից մեկը բախվել է առջևում կանգնած գնացքի հետևի մասին, ինչի հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից։
El País-ի աղբյուրների համաձայն՝ վթարի հիմնական վարկածը մարդկային սխալն է՝ ազդանշանային համակարգի խափանման ֆոնին։
Վթարից հետո դադարեցվել է Մադրիդի, Սիուդադ Ռեալի և Անդալուսիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։