ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում


Հայաստան


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով կեղծ օգտահաշվի բացման մասին։

Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կեղծ օգտահաշվից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության գործունեության վերաբերյալ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության գործունեության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *