Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետարանների ներկայացուցիչներն այցելել են Երևանի կենսաբազմազանության գոտի


Աշխարհ


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի, Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի և Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի  գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Երևանի 2750-ամյակի այգում ստեղծված «Քաղաքային կենսաբազմազանության գոտի»։

Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հրազդանի կիրճի կենսաբազմազանությանը, ինչպես նաև բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կենսաբազմազանությունը պահպանելուն և կայուն քաղաքային զարգացմանը միտված Երևանի նախաձեռնություններին ու ծրագրերին։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *