Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքները համարում է վերջին տարիների բարեփոխումների կարևոր բաղադրիչ, սակայն ընդգծում է, որ դեռ անելիքներ կան։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հայտնել է, որ զորավարժարաններից մեկում կառուցվում է մեծ վրանային ավան, որտեղ վարժական հավաքների մասնակիցները կանցնեն 10-օրյա նախնական պատրաստություն։
Պապիկյանի խոսքով՝ ավանի կառուցմանն աջակցել է Եվրամիությունը՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում Հայաստանին տրամադրվող միջոցներով։