ԱՄՆ վարչակազմը Պարսից ծոցի արաբական մի քանի երկրների նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է պատրաստվել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո «կարճատեւ, բայց ինտենսիվ ռազմական արշավի», իր աղբյուրներին հղում անելով գրում է The Wall Street Journal- ը։
Այդ պատճառով Պենտագոնը լրացուցիչ հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ է տեղափոխում Իսրայել, հայտնել են նրանք։
Թերթի պնդմամբ՝ ամերիկացի զինվորականները «Patriot» համակարգը Տեխասից կտեղափոխեն՝ Իսրայեելի հակահրթիռային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Բացի այդ, նոյեմբերին տարածաշրջան կժամանեն ավիակիրների լրացուցիչ խումբ եւ ծովային հետեւակի ստորաբաժանում։ Դրանք կմիանան ԱՄՆ-ի շուրջ 20 նավերին, որոնք արդեն գտնվում են Մերձավոր Արեւելքում, հայտնում է WSJ-ն։