Իլոն Մասկը հանճարեղ մարդ է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկին հանճարեղ մարդ է անվանել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է, իսկապես հանճարեղ։ Նա քանի՞ արբանյակ ունի ուղեծրում։ Ավելի քան 5000, իսկ մենք դեռ միայն առաջին քայլերն ենք անում», – այսպես է Ռուսաստանի ղեկավարը մեկնաբանել ռուսական «Ռասվետ» արբանյակային կապի նախագծի մեկնարկը։

Պետության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ամերիկացի գործընկերների, այդ թվում՝ Մասկի հետ, քանի որ, Պուտինի խոսքով, ուղեծրում «շատ կարևոր է միմյանց չխանգարելը» և կարգապահության ու կարգուկանոնի պահպանումը։

«Մենք և մեր ամերիկացի գործընկերները փոխադարձաբար գնահատում ենք դա և նրա հետ միասին, չնայած քաղաքական բնույթի բոլոր խնդիրներին, սերտորեն համագործակցում ենք», – հավելել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *