Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի։ Թարմացված տվյալները հայտնել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեն։
«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 68 է», – լրագրողներին ասել է Գարսիա-Պախեն։
Վթարը տեղի է ունեցել առավոտյան, բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու մարդատար գնացքներ։ Ընդհանուր առմամբ՝ գնացքներում եղել է ավելի քան 540 ուղևոր։
Երկաթուղային աղետից հետո Իսպանիայում եռօրյա սուգ կհայտարարվի։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետը։