Եվրոպական հանձնաժողովը բացառել է ԵՄ երկրների կողմից ռուսական գազի գնման արգելքի վերացումը, այդ թվում՝ Հյուսիսային հոսք խողովակաշարի միջոցով, նույնիսկ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների դեպքում։
Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
«Մենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է մեզ Ռուսաստանից գազ ներմուծել, և այն ուժի մեջ կմնա», – ասել է Պինյոն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է վերականգնել «Հյուսիսային հոսքը», ինչպես, ենթադրաբար, առաջարկել է ԱՄՆ վարչակազմը։