Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը

Սուրեն Պետրոսյանը գրում է.

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության հենց այս փուլում միտված է վարքի սահմանափակմամբ սահմանափակել նաև մասնագիտական քննադատական մտքի գոյությունը թեմայի վերաբերյալ։

Իշխանությունը ձևակերպել է իր նպատակը և հետևողական իրականացնում է այն։
Սակայն, եթե մտքի ազատության սահմանափակումը բերում է վարքի սահմանափակման, ապա վարքի սահմանափակումը երբեք չի կարող հանգեցնել մտքի սահմանափակման։

Հետևաբար, անուրանալի է ոչ միայն Վարդան Այվազյանի ներդրումը մասնագիտական և ակադեմիական գործունեության շրջանակներում, այլև մասնագիտական ազնվությունը, որով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է եկել փաստարկված քննադատությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *