Թուրքիայի ՊՆ–ն զգուշացրել է Ռուսաստանին և Ուկրաինային

Անկարան հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում օրինական միջոցներ ձեռնարկել, եթե հարվածներ հասցվեն թուրքական ընկերություններին պատկանող և Թուրքիայի դրոշի ներքո նավարկող նավերին։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Սոֆիայում Սևծովյան տարածաշրջանի երկրների պաշտպանության նախարարների և ռազմական ղեկավարության հանդիպումից հետո։

«Մենք մտահոգությամբ հետևում ենք Սև ծովում առևտրային նավերի դեմ իրականացվող ինտենսիվ հարձակումներին և կողմերին կոչ ենք անում խոհեմություն դրսևորել ու պահպանել բաց ծովում անվտանգ նավարկության սկզբունքը», – ընդգծել է Յաշար Գյուլերը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կարևորում է նավարկության անվտանգության ապահովումը և ակնկալում, որ կողմերն այս հարցում պատասխանատու վարքագիծ կդրսևորեն։

Գյուլերը նաև հայտնել է, որ Անկարան սպասում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատասխանին՝ հարձակումները դադարեցնելու իր առաջարկի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *