«Ուժեղ Հայաստան»-ը համակարգային կաշառք բաժանող կառույց է․ միավորումը Կարապետյանի ռուսական միլիարդների շուրջ է

Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանի
հետ զրուցել ենք նախորդ կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ստացած քվեների,
վարչապետի հայտարարաությունների և ներքաղաքական զարգացումների մասին։

 

Գրթե բոլոր համայնքներում ՔՊ-ի հաղթանակը ըստ մեր զրուցակցի՝ պայմանավորված էր
նրանով, որ վերջերս տեղի ունեցած համապետական ընտրությունների  արդյունքներով, որտեղ տեսանելի էին ՔՊ-ի դիրքերը,
բայց ՏԻՄ ընտրություններում, ինքն անձամբ զարմացած չէ՝ տեսնելով այն հսկայական աշխատանքը,
որը ծավալվում է տարբեր մարզերում։

 

Խոսելով նաև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքների
դեպքերի և հարուցված քրեական գործերի  մասին՝
Գիորգի Թումասյանն ասաց․ «Բայց չէ որ իրենք հավաքվել են գումարի շուրջ։ Որովհետև միակ
բանը, որը միավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, այդ թվում՝ ԱԺ-ում պատգամավորներին,
դա Սամվել Կարապետյանի միլիարդներն են, ընդ որում՝ ռուսական միլարդները, ակնհայտ։ Դրանք
Հայաստանում օրիանական ձևով վաստակած գումարներ չեն, այլ Ռուսաստանում անհասկանալի
պարագաներում վաստակած, որն իր մեջ նաև պարտականություններ է ներառում»,- ասաց Գիորգի
Թումասյանը։   

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *