Նեթանյահուն հայտարարել է, որ իր դաշինքը խորհրդարանական ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ունի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր դաշինքը խորհրդարանական ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ունի, սակայն կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին։

«Աջակողմյան դաշինքը հստակ, վճռորոշ մեծամասնություն ունի սիոնիստական ​​հանրության և պետությանը աջակցող բոլոր մարդկանց շրջանում», – ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։

Նա նշել է նաև, որ իրենց անհրաժեշտ է աջակողմյան, ազգային, ուժեղ կառավարությունը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իր օրոք «Իրանն ավելի թույլ է, քան երբևէ և Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ»։

«Իսրայելը կանգնած է պատմական, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորության առջև՝ մեր ընկեր նախագահ Թրամփի հետ միասին, մեկընդմիշտ վերացնել իրանական սպառնալիքը։ Մենք կարողացել ենք հաղթել մեր թշնամիներին, և մենք կկարողանանք դա անել ապագայում», – ասել է Իսրայելի վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *