Լավրովն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կգլխավորի մեր պատվիրակությունը G20-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Ներկայումս «Մեծ քսանյակը» գործում է ԱՄՆ նախագահությամբ, և այս ձևաչափով նախարարական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-31-ը՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքում», — ասել է Զախարովան։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի փետրվարից գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *