Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է


Աշխարհ


Իսպանիայի կենտրոնական հատվածում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ Մադրիդից մոտ 140 կմ հարավ՝ Մորա և Օրգազ համայնքների միջև։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մադրիդից Սևիլիա ուղևորվող գնացքը բախվել է երկաթուղագծի վրա կանգնած մեկ այլ գնացքի։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ համակարգային խափանման դեպքում կառավարումը ստանձնում է Մադրիդում գտնվող շուրջօրյա կառավարման կենտրոնը։ Սակայն կայացվել է «անբացատրելի» որոշում՝ հրահանգելով գնացքներին շարունակել երթևեկությունը՝ առանց արագության որևէ սահմանափակման։

Iryo ընկերությունից հայտնել են, որ իրենց գնացքին «հետևից հարվածել է» մեկ այլ գնացք, որը պատկանում է Իսպանիայի պետական ​​Renfe ընկերությանը և տեղափոխում էր 397 ուղևորի։

Փրկված ուղևորների վկայությամբ՝ բախումը չափազանց ուժգին է եղել։ Մարդիկ հայտնվել են վագոնների բեկորների տակ, ոմանք սեղմվել են նստատեղերի միջև, իսկ մյուսները ստիպված են եղել կոտրել պատուհանները՝ գնացքներից դուրս գալու համար։ Վագոններից մեկում նաև հրդեհ է բռնկվել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *