Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի սահմանափակումները


Քաղաքականություն


Պենտագոնի գլխավոր տեսուչ Պլատ Մորինգը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink արբանյակային կապի սահմանափակումները՝ չնայած ԱՄՆ Սենատի ինը անդամների՝ չորս հանրապետականների և հինգ դեմոկրատների դիմումին, գրել է Associated Press-ը (AP)։

Գործակալության տվյալներով՝ որոշումը մտահոգություններ է առաջացրել օրենսդիրների շրջանում՝ կապված Պենտագոնի և դրա գլխավոր տեսուչի՝ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի ազդեցությունը ռազմական կապի վրա ուսումնասիրելու պատրաստակամության հետ։

Հոկտեմբերի սկզբին Starlink-ի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի սահմանափակումներն ազդել էին ուկրաինական ուժերի՝ ռուսական արագընթաց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու հնարավորությունների վրա։ Սենատորներին ուղղված պատասխանում գլխավոր տեսուչը նշել է, որ հարցը պետք է լուծի Ռազմաօդային ուժերի դեպարտամենտը։

Հոկտեմբերի 24-ին Մասկը հաստատել էր Starlink-ի օգտագործման սահմանափակումները՝ պնդելով, որ Ուկրաինան խախտել է համակարգի օգտագործման պայմանները՝ այն կիրառելով հարձակողական անօդաչու թռչող սարքերի համար։ Նա նաև նշել էր, որ Starshield-ի օգտագործման վերաբերյալ որոշումները պատկանում են ԱՄՆ կառավարությանը։

Նույն օրը Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան հայտարարել էր, որ Starlink-ի և Starshield-ի աշխատանքը վերականգնվել է։

Ուկրաինայի զինված ուժերի միջև կապի խնդիրները սկսվել են հոկտեմբերի 14-ի գիշերը, երբ Starshield տերմինալները սկսել են կորցնել կապը մեծ արագությամբ շարժվելիս։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *