Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր

Հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Ազատան բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Ն․-ի վարած «Infinty» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Կ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *