ՄԻՊ-ը զգուշացնում է․ Անահիտ Մանասյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Telegram-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով բացվել է կեղծ օգտահաշիվ՝ @Dokto111, որից քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։

Այդ օգտահաշիվը որևէ առնչություն չունի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։

«Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *