«Խոր ցավով ենք հիշում ողբերգության զոհերին»․ Լիբանանի նախագահ

«Խոր ցավով ենք հիշում ողբերգության զոհերին»․ Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտնել է, որ տարելիցը հնարավորություն է՝ շեշտելու կոլեկտիվ հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության կարևորությունը։

«Խոր ցավով հիշում ենք մարդկային ողբերգության զոհերին և հիշեցնում տոկունության և սեփական ինքնության նկատմամբ նվիրվածության կարևորության մասին։ Լիբանանը հայերի համար անվտանգ ապաստան էր, ովքեր այնտեղ գտան երկրորդ հայրենիք՝ նպաստելով դրա կառուցմանն ու բարգավաճմանը, դառնալով նրա ազգային կառուցվածքի և հարուստ բազմազանության անբաժանելի մասը»,- ասվում է Աունի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի վարչակազմի X-ի էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *