Հայաստանում բացարձակապես ոչինչ չպետք է վաճառվի առանց մակնշման․ Փաշինյան

Հայաստանում բացարձակապես ոչինչ չպետք է վաճառվի առանց մակնշման։ Այս մասին կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է գնանք այս ճանապարհով», — նշել է նա։

Փաշինյանը հայտնել է, որ հեռախոսների և կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում հսկայական ստվեր կա։ «Այս ուղղությամբ ցուցանիշները կրկնակի բարձր են մեր գնահատականներից», — հավելել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *