Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները կներառվեն առողջության ապահովագրական համակարգում

Առողջության համընդհանուր ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից, որի շրջանակում հստակեցվել են համակարգում ընդգրկվող նոր խմբերը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
​
Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները 2027 թվականի հունվարի 1-ից պարտադիր կերպով կներառվեն առողջության ապահովագրության համակարգում։ Այս խմբի համար ամսական 10,800 դրամ ապահովավճարը բաշխվելու է հետևյալ կերպ.
​

  • 4,400 դրամը սուբսիդավորելու է պետությունը,
  • ​4,400 դրամը վճարելու է գործատուն,
  • ​2,000 դրամը վճարելու է աշխատողը։

​Այլ փոփոխություններ և նոր խմբեր 2027 թվականից

​Այն աշխատողները, որոնց աշխատավարձը 2027 թվականից կանցնի 200 հազար դրամը և կլինի մինչև 500 հազար դրամ, պետությունը կսուբսիդավորի 6,000 դրամը, իսկ մնացած 4,400 դրամը կվճարի քաղաքացին (ընդ որում՝ 2027 թվականից այդ 6,000 դրամը սուբսիդավորումից դուրս կգա և կվճարվի սոցկրեդիտից)։
​

Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից կամավոր հիմունքներով հնարավորություն կտրվի ապահովագրելու նաև փոխկապակցված անձանց.

  • 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կունենան իրենց ընտանիքի ևս մեկ անդամի ներառել ապահովագրության համակարգ (վճարելով դրա համար), իսկ 500 հազար դրամից ավելի ստացողները՝ երկու անդամի։
  • ​Համակարգում կընդգրկվեն նաև այն տաքսու վարորդները, ովքեր էլեկտրոնային հարթակներում ունեն գրանցման 2 տարվա պատմություն, և 2026 թվականին նրանց ընդհանուր շրջանառությունը եղել է նվազագույն աշխատավարձից ավելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *