Իսպանիայում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 69-ի, հաղորդում է «Pais» պարբերականը։
«Ուրդայում (Տոլեդո) տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել, ինչի արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 69-ի»,- նշվում է հրապարակման մեջ։
Իսպանական Տոլեդո նահանգում չորեքշաբթի օրը երկու մարդատար գնացքներ են բախվել համակարգչային խափանումից հետո, որի պատճառով անջատվել էր անվտանգության համակարգը։