Եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, կսկսվի քաղաքական պրոցես


Հայաստան


«Եթե ես ասեմ՝ երաշխավորում եմ, որ նոր սահմանադրության ընդունումից հետո այս ողջ պատմությունը կավարտվի, ընդդիմությունը դե՞մ է քվեարկելու։ Դա նշանակում է ոչնչանալ տեղում։ Չի կարող ընդդիմությունը դեմ քվեարկել այս իրավիճակում»,- ասել է վարչապետը Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, եթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, կսկսվի քաղաքական պրոցես։

«Տարօրինակ բան տեղի կունենա։ Սովորաբար, եթե խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, կարող է այս անգամ իշխանությունը ցույց անել։ Մի անգամ նման բան եղել է»,-նշել է վարչապետը՝ հիշեցնելով 2019թ․ հոկտեմբերի իրադարձությունները։

Նրա խոսքով՝ եթե այդ սցենարն էլ չաշխատի, դա կնշանակի գնալ արտահերթ ընտրությունների՝ մի պայմանով, երբ 100 տոկոսով երաշխավորված է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հաջորդում չի լինի. «Երեկվա պրոցեսներից հետո արտահերթ ընտրությունների կարիք լինելու հավանականությունն ահավոր պակասել է»,-շեշտել է վարչապետը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *