Կառավարությունը հաստատել է Հայաստանում դրոշմավորման փորձնական ծրագրեր՝ ապրանքների նոր խմբերի համար։ Առաջին ծրագիրը կիրականացվի նոյեմբերի 1-30-ը՝ հրուշակեղենի կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի խոսքով՝ մյուս հինգ ծրագրերը կընդգրկեն բժշկական արտադրատեսակներ և դեղեր, կոշկեղեն, տան պարագաներ, ավտոպահեստամասեր, անվադողեր, պիրոտեխնիկա, խաղալիքներ, հեծանիվներ, բնական մորթուց հագուստ և այլ ապրանքներ։
Ծրագրերի նպատակն է փորձարկել դրոշմավորման համակարգը, նվազեցնել ստվերային տնտեսությունը, ապահովել հարկային լրացուցիչ եկամուտներ և սահմանափակել կեղծ ու անորակ ապրանքների շրջանառությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում ոչինչ չպետք է վաճառվի առանց մակնշման։ Նա նշել է, որ համակարգը կնպաստի նաև բջջային հեռախոսների և կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ստվերի կրճատմանը։