
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին՝ իշխանություններն իսպա՞ռ են ուզում մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը և Արցախի հետ կապված ամեն ինչ, Սարգսյանը նշեց․ «Որ իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, բառիս բուն իմաստով ոչ ոք չի կարող այն մոռացության տալ»: