Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ Փաշինյան


Հայաստան


ԱԺ երեկվա հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել, ասել է Փաշինյանը։

«Չգիտեմ՝ դիտավորյալ արեցին, թե պատահական՝ չիմացության բերումով, բայց իրենք երեկվա հարցուպատասխանի արդյունքով հնարավորություն տվեցին, որ պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որ նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր սահմանադրության հանրաքվեն»,- նշել է նա։

«Սա այսօր տեսական պլան է, որը ընդդիմության աջակցությամբ երեկ-այսօր ձևավորվեց։ Ես գնալու եմ հիմա այս պլանի իրագործման ճանապարհով, բայց ուզում եմ ասել՝ դա հեշտ չէ, շատ բարդ պրոցես է։ Այնուամենայնիվ, շատ լավ է, որ մենք գոնե պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու»,-եզրափակել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *