Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել

«Այսօր Արթուր Դանիելյանի քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին»,- հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ վերաքննիչ քրեական դատարանը դեռ քննության չի առել իմ բողոքն՝ ընդդեմ Արթուրի կալանքի:

Հիշեցնեմ, որ Արթուր Դանիելյանը մեղադրվում է ՖԲ-ում գրառումներ կատարելու համար՝ խուլիգանություն և ԱԱԾ արատավորում»,- նշել է փաստաբանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *