ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Բրազիլիայում կայացած նախագահական ընտրություններին։
ԱՄՆ առաջնորդն ընտրություններն անվանել է «մեծ խայտառակություն»։
«Չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարծում եմ, որ այս ընտրությունները մեծ խայտառակություն էին Բրազիլիայի ժողովրդի համար», – հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ում է համարում Բրազիլիայի ընտրությունների օրինական հաղթողը։
Նշենք, որ Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ձախակողմյան Աշխատավորական կուսակցության առաջնորդ Լուլա դա Սիլվան։ Նրա մրցակիցը՝ աջ ընդդիմության թեկնածու, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն, ստացել է ձայների 48,26%-ը։
Ավելի ուշ Ֆլավիու Բոլսոնարուն մեկնել է ԱՄՆ՝ չնայած երկիրը լքելու դատական արգելքին։