Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել

Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, Opel մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *