Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ տղամարդկանց 94 կգ քաշային Արա Աղանյանը:

Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:

Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *