Իսպանիայի Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 74-ի։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է El Diario թերթը։
Ավելի վաղ հաղորդվում էր 69 զոհի մասին։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդո նահանգի Ուրդա բնակավայրի շրջանում՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու մարդատար գնացքներ։ Գնացքներում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 540 ուղևոր։