Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Եվրոպայի հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։ Այս մասին Մոսկվայում կայացած «Ռուսաստան – Աֆրիկա» համաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմ սկսվի, դրանում հաղթողներ չեն լինի, դա չի կարելի մոռանալ», – ընդգծել է նախագահը։
Պետության ղեկավարի խոսքով՝ եվրոպացի առաջնորդներին մինչ այժմ չի հաջողվել հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ Նա կասկած է հայտնել, որ նրանց կհաջողվի հասնել այդ նպատակին մինչև 2030 թվականը։