Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ակտիվ մասնակից ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, պարզվում է, բանակում չի ծառայել։
«Ամենաակտիվ կռվողներից էր Չարենցավանից ընտրված պատգամավոր Նարեկ Բաբայանը, ով այս ամիսների ընթացքում գեթ 1 ելույթ չի ունեցել ԱԺ-ում եւ ոչ մեկը նրան չէր ճանաչում՝ մինչեւ կռիվը։
Նա իր հսկա մարմինն առած «կռվի ամենաթեժ կետում՝ մարտնչում էր»՝ բռունցքներով հարվածներ հասցնում «Ուժեղ Հայասատանի» պատգամավորներին: Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել»,–գրում է «Հրապարակը»։
Նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքէջում իշխանական պատգամավորի կենսագրության մեջ չկա որևէ տեղեկություն նրա զինվորական ծառայության մասին։