Այսօր՝ հակապետական, հակաժողովրդավարական և դեստրուկտիվ ԱԺ–ում, հանդիպեցի «ՎահաՆ Հովհաննիսյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հաղթահարելով օրվա իսպանական ամոթը, նաև ներողություն խնդրելով օրվա խայտառակության համար, տարբեր բուհերից մի քանի տասնյակ երիտասարդների հետ խոսեցինք ամեն վայրկյան բռնաբարվող Մարդու իրավունքների մասին, քաղաքական բարոյականության մասին, պետականություն ունենալու շքեղության և այն պահելու պատասխանատվության մասին։
Այո, դիսոնանսը շատ է, մանավանդ այսօրվա ֆոնին․․․բայց այսպիսին է Հայաստանը, ցավոք․․․
Երիտասարդներին պարտք ենք արժանապատիվ Հայաստան»,– գրել է ըննդիմադիր պատգամավորը։