«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան

«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Մասնավորապես, տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն` անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։
     Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել Ուժեղ Հայաստանի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։
     Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *