86 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Պատրիկ Ստյուարտը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ստյուարտը մահացել է չորեքշաբթի օրը՝ Լոս Անջելեսի իր տանը՝ Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի դեմ «կարճատև, բայց տառապալից պայքարից» հետո։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Քելլի Բուշ Նովակը։
Դերասանը փոփ մշակույթում աստղային ճանաչում է ձեռք բերել երկու խորհրդանշական դերերի շնորհիվ՝ նա մարմնավորել է պրոֆեսոր Չարլզ Քսավիերին «Իքս մարդիկ» ֆիլմաշարում և կապիտան Ժան-Լյուկ Պիկարին՝ «Աստղային ճանապարհ» ֆիլմաշարում։